ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստան մուտքի արգելքը դառնում է պատժիչ գործառույթ. Արման Թաթոյան

Հայաստան մուտքի արգելքը դառնում է պատժիչ գործառույթ. Արման Թաթոյան
16.07.2022 | 08:36

«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ՝ կապված Հայաստանի Հանրապետություն իր մուտքի արգելքի հետ:


Նրա փոխանցմամբ՝ իր տիկնոջ հետ Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանակավակայանում տեղեկացել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է: Ըստ նրա` օդանավակայանում 4 ժամ պահվել է մինչև մուտքի հարցի լուծումը: Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ պարզաբանումներ իրեն չեն տրամադրվել՝ չնայած իր բազմաթիվ խնդրանքներին: Առկա չեն նաև հրապարակային պարզաբանումներ:
Նման վերաբերմունքը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անընդունելի է և նպաստում է համահայկական համախմբման տապալմանը:
Մուրադ Փափազյանը երկար տարիների գործունեություն է ծավալել միջազգային ատյաններում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում այս հարցերով բազմիցս ենք համագործակցել պարոն Փափազյանի հետ:


Այս դեպքն, այն էլ առանց մարդուն պարզաբանումներ տրամադրելու, ունի նաև համահայկական նշանակություն և կարող է տանել վտանգավոր զարգացումների առ այն, որ ՀՀ պետական մարմինների կողմից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան կարող է կամայական արգելվել: Հարցն արդեն իսկ արժանացել է հանրային քննարկման նաև այս տեսանկյունից:


ՈՒստի, Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին իր իրավունքները սահմանափակելու վերաբերյալ:
Հաշվի առնելով հայկական տիրույթում հարցի հանրային քննարկումների վտանգավոր ուղղությունները՝ պարզաբանումներ պետք է ներկայացվեն նաև հայ հանրությանը:
Հակառակ դեպքում, ստացվում է ստեղծված իրավիճակում Հայաստան մուտքի արգելքը դառնում է իրավունքից դուրս գործող պատժիչ գործառույթ:

Դիտվել է՝ 8105

Մեկնաբանություններ